ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արմեն Սարգ­ս­յա­նին հեշտ չէ հա­մո­զե­լը

Արմեն Սարգ­ս­յա­նին հեշտ չէ հա­մո­զե­լը
17.12.2019 | 01:18

Նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի շուրջ բա­վա­կան հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել. քա­ղա­քա­կան բևեռ­նե­րը նրան չեն հա­մակ­րում, իսկ հան­րու­թյու­նը, խո­շոր հաշ­վով, դրա­կանորեն է վերաբերվում։ Վկան՝ վեր­ջին սոց­հար­ցում­նե­րը։ Գոր­ծող իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ նա ոչ մի ա­ղերս, հա­մադր­ման եզր ան­գամ չու­նի։ Սարգ­սյա­նից ա­մե­նա­շա­տը դժ­գոհ են նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնց թեթև ձեռ­քով էլ նա­խա­գահ ըն­տր­վեց Ար­մեն Սարգ­սյա­նը։ Այս­տեղ են ա­սել՝ ու­մի՞ց եք դժ­գո­հում։

Իսկ Ար­մեն Սարգ­սյա­նը շա­րու­նա­կում է ի­րեն հա­տուկ հան­գս­տու­թյամբ ու ան­տար­բե­րու­թյամբ վե­րա­բեր­վել եր­կու կող­մե­րի կար­ծիք­նե­րին։ Նա ա­մեն ան­գամ հայ­տա­րա­րում է, թե իր ա­մե­նա­մեծ ա­ռա­քե­լու­թյունն այն կլի­նի, որ իր հա­ջոր­դին փո­խան­ցի նա­խա­գա­հի կա­յա­ցած ինս­տի­տուտ։ Դժ­վար է ա­սել, թե ա­ռանց էա­կան լիա­զո­րու­թյան ընդ­հան­րա­պես ում է պետք այդ ինս­տի­տու­տը, որ դեռ կա­յաց­նե­լու խն­դիր էլ ու­նի։ Իսկ մինչ այդ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, քա­ղա­քա­կան տար­բեր թի­մեր ջանք չեն խնա­յում Ար­մեն Սարգ­սյա­նին ի­րենց կող­մը «քա­շե­լու» հար­ցում՝ նպա­տակ ու­նե­նա­լով նրա քա­ղա­քա­կան հե­նա­րա­նի վրա կա­ռու­ցել ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը։ Սա­կայն այդ­քան էլ հեշտ չէ դի­վա­նա­գետ Ար­մեն Սարգ­սյա­նին «պո­կել» իր աշ­խար­հից ու ներ­քա­շել քա­ղա­քա­կան ան­հե­ռա­տես խա­ղե­րի մեջ։ «Ե­թե Ար­մեն Սարգ­սյա­նը քա­ղա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն զգա, ին­քը կնա­խա­ձեռ­նի դա, ոչ թե ու­րիշ­նե­րի սցե­նա­րի մաս կդառ­նա»,- վս­տահ ա­սաց մեր աղ­բյու­րը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ